Մեր մասին
«ԱգրոՏրենդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է բաց դաշտի և ջերմոցային տնտեսությունների բնագավառում ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև ներկրում է բարձրորակ ապրանքատեսակներ ավելի քան 15 աշխարհահռչակ արտադրողներից:
Մեր ընկերությունը զարգացնում է գյուղատնտեսական բիզնեսը, ներկայացնելով աշխարհի առաջատար արտադրողների արտադրանքնները, ինչպիսիք են ջերմատների կոնստրուկցիաներ,սերմեր, հողախառնուրդներ, ոռոգման համակարգեր, լաբորատոր սարքավորումներ և նյութեր, թունաքիմիկատներ, պարարտանյութեր, ինչպես նաև գինեգործական արտադրանքներ և խաղողի ֆրանսիական սորտերի տնկիներ և գինիներ։
Բացի այդ, մենք առաջարկում ենք մասնագիտացված դասընթացներ և խորհրդատվական ծառայություններ, որոնք նախատեսված են տեղական կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների և ֆերմերների համար՝ նպաստելով նրանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Մեր հաճախորդներն են՝ տեղական ջերմոցային ընկերությունները, բաց դաշտում աշխատող ֆերմերները և խաղողագործները։ Մենք ունենք փորձահողամասեր և ջերմատների ցուցադրական մոդելներ, որտեղ անցկացնում ենք փորձարկումներ և ցուցադրում ենք Հայաստանում ներդրվող նորագույն արտադրանքներն ու տեխնոլոգիաները: Ընկերությունը առաջարկում է նաև հողի և ջրի լաբորատոր ուսումասիրության գերմանական սարավորումներ, նաև կատարվում է անալիզներ և վերլուծություններ։















